Ինչպես Ընտրել Ճիշտ գույնի լաք

  • Կարևորը, որ լաքի գույնը չձուլվի մաշկի գույնի հետ: Եթե մաշկը սպիտակ` փղոսկրի գույնի է, ապա նախապատվությունը տվեք տաք երանգներին: Հատկապես զգուշորեն օգտագործեք մաշկային երանգները, որպեսզի նման երանգներով եղունգները ընտիր տեսք ունենան, լաքը 2-3 երանգով պետք է տարբերվի մաշկի գույնից: Եթե մաշկը մուգ է, ապա վստահորեն օգտագործեք սառը երանգներ:

Վարդագույնին մոտ մաշկի գույն - կհամատեղվեն վարդագույն և մարջանային երանգները
 
Մուգ մաշկ
 - նմանատիպ մաշկ ունեցող կանանց խորհուրդ է տրվում ավելի շատ ուղղորդվել սառը երանգներով

  • Ամռանը վստահորեն փորձարկեք.   նախապատվությունը տվեք  վառ երանգներին, թարմացրեք Ձեր կերպարը: Ձմռանը  ավելի լավ է  հավատարիմ մնալ զուսպ երանգներին: Հիշեք, որ էլեկտրական լուսավորության պայմաններում պետք չէ տարվել շականակագույն երանգներով` նրանք  բավականին մռայլ տեսք կունենան:
  • Վառ գույներ արժե ընտրել միայն այն դեպքում, եթե ձեր եղունգները կոկիկ և խնամված են, քանի որ վառ գույնը ի ցույց է դնում ցանկացած թերություն:
  • Մանիկյուրի և պեդիկյուրի լաքերի երանգները պարտադիր չէ համատեղել: Ավելին, այժմ այդ երանգների համատեղումը գրեթե անճաշակություն է համարվում:
  • Ավելի լավ է երանգը ընտրել, ըստ որև է վառ աքսեսուարի կամ հագուստի գույնի: Միաժամանակ ուշադրություն դարձրեք վերջին հավաքածուների վրա. նրանցում գույները ընտրված են համաշխարհային նորաձևության վերջին միտումների համաձայն:
  • Եղունգի ձևը գրեթե չի ազդում գույնի ընտրության վրա: Սակայն, եթե այն շատ լայն է, հարկ է հրաժարվել հատկապես մուգ երանգներով սադափե (պերլամուտր) լաքերից. դրանք տեսողաբար լրացուցիչ ծավալ են հաղորդում եղունգին:

Եթե Դուք դեռ չեք կողմնորոշվում ինչ երանգով լաք ընտրել , ապա միշտ կարող եք ընտրել դասականը. կարմիր լաքը միշտ գերազանց տեսք կունենա: Ճիշտ է, նրա շուրջ վեճերը երբեք չեն դադարի: Ոմանք ասում են, որ կարմիր լաքը գեղեցիկ է միայն երկար ազատ եզրով եղունգների վրա, մյուսները հաստատում են ճիշտ հակառակը: Որոշները համարում են շատ գռեհիկ, իսկ մյուսները չեն կարող առանց դրա: Բայց ճմարտությունը միակն է` կարմիր լաքը հիանալի տեսք կունենա միայն լավ խնամված ցանկացած երկարության եղունգների վրա: 


Փղոսկրի գույնի մաշկի գույն - Նրա հետ հիասքանչ համատեղվում են բոլոր տաք երանգները`պղնձագույնը, մուգ կարմիրները




<< Վերադարձ