Օգտակար Խորհուրդներ
Մեկ հաճախորդի սպասրկման նյութածախսի հաշվարկը
OPI ֆիրմայի նյութերով աշխատելու ժամանակ
SuperNail ֆիրմայի նյութերով աշխատելու ժամանակ
.ibd. ֆիրմայի նյութերով աշխատելու Ժամանակ
EzFlow ֆիրմայի նյութերով աշխատելու ժամանակ
SuperNail ֆիրմայի նյութերով աշխատելու ժամանակ
.ibd. ֆիրմայի նյութերով աշխատելու Ժամանակ
EzFlow ֆիրմայի նյութերով աշխատելու ժամանակ
Սյուզի Վայս-Ֆիշմանի` OPI ընկերության գեղարվեստական տնօրենի էքսկլյուզիվ խորհուրդները
Սյուզի Վայս-Ֆիշմանը` ընկերության հիմնադրման պահից OPI-ի անփոխարինելի գեղարվեստական տնօրենը, համաշխարհային մատնահարդարման նորաձևության գուռուն է: Հիմնականում նրա fashion-ինտուիցիայի շնորհիվ է, որ յուրաքանչյուր OPI-ի լաքերի հավաքածուի երանգները անվիճելիորեն համապատասխանում են նոր միտումներին:
"Ֆրանսիական հավաքածուի" (աշուն/ձմեռ 08-09) շնորահանդեսի ժամանակ Սյուզին բացահայտեց գեղեցիկ ձեռքերի և խնամված եղունգների գաղտնիքները: Որոնց հետևելով հեշտությամբ կարելի է ձեռքերը վերածել արվեստի գործի:
Ձեռքից ձեռք
Ձեռքերի գեղեցկության հիմնական գաղտնիքը Սյուզին համարում է մերսումը, լինի դա մասնագիտական, թե ոչ: 5 րոպեանոց շոյումը, մատների և դաստակների տրորումը կարող է երակարացնել մաշկի երիտասարդությունը, վերացնել չորությունը և նույնիսկ նեղացնել ուռած երակները: Շոյել և տրորել անհրաժեշտ է նաև ափերը:
Խարտոցներ
Եղունգի խարտման գլխավոր կանոնին (խարտոցը պետք է շարժվի մի ուղղությամբ` շերտավորումից խուսափելու համար) Սյուզին ավելացնում է ևս մի քանիսը: Առաջինը` երբեք չխարտել եղունգները կողքից, դա բարակեցնում է եղունգը և բերում է կոտրվածության: Երկրորդը` չհղկել վնասված և շերտավորված հատվածում:Դա կբարդացնի վիճակը: Ավելի լավ է միանգամից սղոցել եղունգը: Երրորդը` խարտոցը պետք է լինի փափուկ, մանրագույն աբրազիվային մասնիկներով:
Ըստ ձևի
Դեռևս մոդայիկ են բնական և սահուն ձևի եղունգները: Ոչ մի քառակուսի, եռանկյունի կամ այլ երկրաչափություն:Կատարյալ տարբերակ է, երբ եղունգի ազատ եզրը կրկնում է իր օթյակի ուրվագիծը:
Ինչպես կտրել
Սյուզին կտրականապես դեմ է կուտիկուլայի կտրելուն: Համարում է, որ դա կարելի է անել միյան հրատապ անհրաժեշտության դեպքում: Կուտիկուլան հարկ է փափկեցնել հատուկ նյութերով և հեռացնել: Եթե այդպես անել հաճախակի, կուտիկուլան ուղղակի կդադարի աճել: Հատկապես, եթե շաբաթը մի քանի անգամ սնուցեք այն հատուկ յուղով: Դա կպահպանի մանիկյուրը հիանալի վիճակում, և Դուք այլևս մկրատ վերցնելու ցանկություն չեք ունենա:
Համառոտ
Եղունգների երկարությունը կախված է ոչ միայն մեր ցանկությունից, այլև դրանց վիճակից: Եթե ընդունել կալցիումով և ցինկով վիտամինային կոմպլեքսեր, հաճախակի մանիկյուր անել ամրացնող բազայով, եղունգները կսկսեն լավ աճել և չեն կոտրատվի: Շատ երկար եղունգները գռեհիկ և հնաոճ են: Պոդիումը դեռևս թելադրում է օրենքը. "ինչքան կարճ` այնքան լավ": Եղունգի ընդունելի առավելագույն երկարությունը չպետք է գերազանցի եղունգի հարթակի 1/3-ը:ԻՆչպե՞ս ընտրել ճիշտ գույնի լաք
Եթե Ձեր առջև գույների 300 երանգներ են, իսկ բյուջեն նախատեսված է մեկ-երկու սրվակի (флакон) համար, այդ դեպքում ընտրություն կատարելը բավականին դժվար է: Բայց ամեն ինչ հնարավոր է, եթե այդ հարցին մտածված մոտեցում ցուցաբերել: Ամենակարևորը` խուճապի չմատնվել:
Մանրամասն >>



