OPI և Աստղեր
Դեպի աստղեր կարելի է ընտրել տարբեր ճանապարհներ: Կարելի է հասնել փշերի միջով, սակայն կարելի է նաև մի քանի անգամ թափահարել վրձնով և քսել եղունգներին OPI-ի հայտնի լաքը և հայտնվել ուշադրության էպիկենտրոնում! Եվ վերափոխվելու այդ տարբերակում չկա ոչ մի հրաշք, քանի որ արտադրությունը կազմակերպվում է այնպիսի մակարդակով, որ ցանկացած կին կարող է իրեն զգալ իրական աստղ, իսկ յուրաքանչյուր աստղ` իսկական կին: Կին, որն իդեալական է մինչև եղունգների եզրը: Բայց ամենակարևոր փաստը, որը գնահատում են աշխարհի բոլոր կանայք` հաշվի չառնելով կարգավիճակը, մաշկի գույնը և սոցիալական դրությունը, դա` համոզմունքն է որակի մեջ: Լինի դա սոֆիտի լույսերի ներքո փռված կարմիր գորգ, թե` առաջին ժամադրություն, կարելի է վստահեցնել ճակատագիրը OPI ընկերությանը:
Չե՞ք հավատում: Հարցրե՛ք աստղերին:
Աշխարհահճչակ աստղեր.
Գայի Րիչիի հետ հարսանիքից մեկ օր առաջ, ծնունդով անգլիացի Մադոննան ընտրել է "Իտալական սեր" (Italian Love Affair, NL I27) լաքը:
Լավ է, որ տղամարդիկ այդքան էլ չեն հետաքրքրված մանիկյուրով, թե չէ` փորձիր բացատրել, թե իբր չկարողացա դիմանալ նման հիասքանչ երանգի առջև:

- «Original Sin» ֆիլմի պրեմիերայի ժամանակ Անժելինա Ջոլին մանիկյուր և պեդիկյուր է արել "Մոմի լույս" (Candlelight) անվամբ լաքով
- Դեմի Մուրը գերադասում է' "Սիրահարված"-ին (Sweet Hart)
- Ամեն անգամ Academy Awards մրցանակաբաշխության ժամանակ Ջանետ Ջեկսոնը չի բաժանվում "Կարմիր Մեծ Խնձոր"-ի հետ (Big Apple Red, NL N25' OPI-ի լաքի անունը ):

- Րիզ Ուիզերսպունը «Блондинка в законе» և «Блондинка в законе-2» հայտնի ֆիլմերի նկարահանումների ժամանակ օգտագործում էր OPI-ի տարատեսակ լաքերից: Զարմանալի բան չկա. ով սկսում է օգտագործել OPI-ի լաքերը, նա չի կարողանում կանգ առնել:
- Վամպիրների դեմ պայքարող անվախ Սարա Միշել Գելլարը սիրում է թաքնվել մշուշի մեջ և պայուսակի մեջ միշտ պահում է "Մալազիական Մառախուղ " (Malaysian Mist, NL P62) OPI-ի լաքը: Այդ լաքը նա քսում է «Buffy The Vampire Slayer» իր հեռուստաշոուի ժամանակ և «Scooby Doo» ֆիլմում:

Ամերիկյան "ԷՄՄԻ" հեղինակային հեռուստապրեմիայի ժամանակ Դեբորա Մեսսինգը, իր փառահեղ զգեստի հետ համահունչ, քսել էր "Ես Սպասուհի չե՛մ" գրավիչ անվանումով լաքը (I'm Not Really a Waitress, NLH08): Կարելի է մտածել, թե որևէ մեկը կասկածում էր... Չնայած Ումա Տուրմանը նույնպես դեմ չէ հայտնել ամբողջ աշխարհին, թե իբր ինքը "Սպասուհի չ՛է":

- Կեյտ Խադսոնը շատ է սիրում ստանալ պարգևներ "Ոսկե Գլոբուս"-ի ժամանակ: Եվ "կիրք" (Passion) լաքի հանդեպ նա անտարբեր չ՛է, այնպես ինչպես Հոլլիվուդի հեռուստաէկրանային աստղ Էլլեն Պոմպեոն և Էշլի Ջեդը:
- Лиззи Макгуайр» սերիալիում գլխավոր դերը խաղալուց հետո հայտնի դարձած Հիլլարի Դաֆֆը նախընտրում է "Միչիգանի խորը լիճը" (Dip'n in Lake Michg'n) և "Քաղցր կաթ" (Dulce de Leche, NL A15) լաքերը:

- ՇարլիզՏերոնը այնքան վառ է, որը անհնար է նրան չնկատել, նույնիսկ, եթե գիշերները լինեն մութ, իսկ լաքերի երանգները` դրանցից էլ մուգ... ինչպես օրինակ` "Սև Օնիքս" (BlackOnyx) և "Գիշերային Լինկոլն Պարկ" (Lincoln Park After Dark, NL W42) լաքերը:

Պերճաշուք Բրիտնի Սպիրսը շատ է սիրում "Սամոայի ավազները" (Samoan Sand, NL P61):

- Ոչինչ այդպես չի ազդում Դիանա Լեյնի սրտին, ինչպես "գրկախառնություն" (Embrace) լաքը:
- Ոչ մի գրկախառնություն չի ստիպում ավելի արագ աշխատել Ջեսիկա Սիմպսոնի սիրտը, այնպես, ինչպես դա անում է "Սրտի աշխատանք" (Heart Throb, NL H18) լաքը:

- Լաք` "Ընթրիք` երկուսի համար" (Dinner For Two, NLS85) - ահա, թե ինչից երբեք չի հրաժարվի Դրյու Բերիմերը:
- R&B ոճի վառ աստղ Ռիհաննան նախընտրում է լկտի, մոդայիկ և հեքիաթային կենսուրախ` իր բնավորությանը համապատասխան` հայացքներ ձգող` "Նարնջագույն պայթյուն" (Atomic orange, NLB39) լաքը

- Մոդայիկ փիրուզագույն "Գն՛ա կանաչի վրա" (Go on Green,NLB43)

- Անամպ դեղին. այս լաքն այնքան արևային է, որ ստիպում է, նույնիսկ, հագնել արևապաշտպան ակնոցներ' "Ակնոցներ Պե՞տք են" (Need Sunglasses,NLB46)

- Նախկին " Spice Gilrs " խմբի անդամ Էմմա Բանտոնը և Մարայա Քերին անտարբեր չեն քաղցրի հանդեպ. հանրահայտ գեղեցկուհիների եղունգների վրա կարելի է հաճախ տեսնել նուրբ կարամելային երանգ` "Իռլանդական կոնֆետներ" (Coney Island Cotton Candy, NLL12) անվանմամբ: Այդ ամենին զուգահեռ հաշվի առեք` ո՛չ մի կալորիականություն: Իմիջայլոց, Էմման վերջերս իր համար հայտնաբերել է Nail Envy յուրօրինակ հավաքածուն, որը ամրապնդում և վերականգնում է եղունգները

- Դերասանուհի Սեդի ֆրոստը, որը հայտնի դարձավ Ջուդ Լոուի նախկին կինը լինելով, շատ է սիրում պեդիկյուր անել "Յոգա կապույտի մեջ" (Yoga-ta Get This Blue!, NLI47) լաքով

- 2009թվականի փետրվարին անցկացված New York Fashion Week միջոցառման ժամանակ նստելով առաջին շարքերում` Եվա Լոնգորիան հերթական անգամ ապացուցեց, որ հուսահատ տնային տնտեսուհիները կարող են ոչ միայն համահունչ քայլել մոդայիկ տենդենցներին, այլ նաև առաջ անցնել. արդեն իսկ ձմեռվա այս ամսին Եվան ցուցադրում էր Sand in My Suit («Ավազ' բիկինիիս մեջ») լաքը` OPI " Սաուզ Բիչ " աշուն/ամառ 2009 հավաքածուից

- Գերաստղ Սիրենա Ուիլյամսը իր արտաքինով զբաղվում է նույնպես կրքոտ, ինչպես խաղում է թենիս:Essence Ամերիկյան ժուրնալում իր հարցազրույցի ժամանակ նա պատմել է, որ իրեն դուր է գալիս "Հին Հոլլիվուդի" ոճը, իր` " Մուգ և արյունոտ կարմիր երանգներով ": Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ իր ընտրությունը կանգ է առել Chick Flick Cherry (NLH02) հյութեղ երանգի վրա - " Դա ամենալավ կարմիրն է, որը ես երբևից է տեսել եմ ": Ինչ ասած` չեմպիոնները գիտ են, թե ինչ տեսք ունեն հաղթողները:
- "Elle" ամսագրին տված հարցազրույցներից մեկում Ելենա Իշչեեվան պատմել է, որ շատ է սիրում դարչինի և վանիլի բուրմունքով ավոջյուսը` «Այն միշտ իմ մեքենայի մեջ է: Ավտոճանապարհային խցանումների ժամանակ քսելով ձեռքերիս` ես վայելում եմ նրա անուշահոտությունը: " Ահա այսպիսի առոմաթերապիա անիվների վրա ": Իհարկե, լաքերը նույնպես չեն մնացել Ելենայի ուշադրությունից դուրս. " Իմիջայլոց OPI-ը ունի լաքերի եղունգի հոյակապ տեսականի: Ես ունեմ մոդայիկ արծաթագույն" (" Ծնունդդ շնորհավոր սիրելիս ", Happy Birthday Babe, NLA35)

- "Elle" ամսագրին Իր` beauty-խորամանկությունների մասին պատմել է Անաստասիա Ցվետաեվան: Պարզվում է, որ հենց " Ավոպլեքս " եղունգի և կուտիկուլայի յուղն է հաղորդում մանկյուրին նման խնամված և վերջնական տեսք: Հարմարության համար` նա ունի միանգամից երկու յուղ` մեկը սրվակի տեսքով, մյուսը` տյուբիկի: Վերջինը` շատ է հարմար ճանապարհ գնալիս:

- " Տուտսի " խմբի մենակատարուհի Իրինա Օրտմանը " Մոդայիկ վարսահարդարանքներ " ժուրնալին կիսվել է ամենաանձնականի` իր ձեռքի պայուսակի մասին, որտեղ իր մշտական տեղը ունի` OPI-ի վառ կարմիր լաքը: Իրինայի գլխավոր ֆավորիտներից են` " Ես սպասուհի չե՛մ " (I'm not a Waitress, NLH08) հանրահայտ լաքը, և սեկսուալ` " Օղի և Խավիար "-ը (Vodka & Caviar,NLR55)' "Ռուսական հավաքածուից"

- Դերասանուհի Եկատերինա Մալիկովան խոստովանել է
"Elle" ամսագրին,
որ չնայած լաքի երանգների ընտրության պահպանողականությանը,
մի անգամ չկարողացավ դիմանալ OPI -
ի` սև,
շականակագույն, սալորագույն և թանաքագույն երանգների առջև:
Թվարկվածնրից վերջինը,
նրա կարծիքով,
առանձնահատուկ գեղեցիկ է նայվում եղունգներին
("Անմոռանալի թանաք" , OPI Ink, NLB61): Իսկ
"Եղունգների և կուտիկուլայի համար նախատեսված
"Ավոպլեքս" յուղը նա օգտագործում է անկախ տրամադրության,
մոդայի և տարվա եղանակի. չէ որ այն հիանալի է թարմացնում մանիկյուրը:

Նմանատիպ երանգներով աղջկան դժվար է չնկատել :










