OPI Ուսումնական Կենտրոն
Մենք պատրաստում ենք Պրոֆեսիոնալներ
2006 թվականին Հայաստանում բացվեց եղունգների մոդելավորման և դիզայնի առաջին պաշտոնական ուսումնական կենտրոնը: Այս իրադարձությունը մատնահարդարման բիզնեսի զարգացման հիմք հանդիսացավ, որն այսօր այդքան մեծ տարածում և զարգացում է ստացել մեր երկրում:
Այսօր OPI դպրոցում կարելի է ուսումնասիրել մատնահարդարման ծառայությունների գրեթե բոլոր տեսակները` սկսած ֆրենչ մանիկյուրից, SPA պեդիկյուրից, վերջացրած ակրիլային դիզայնով:
Մենք եղել ենք, կանք և կլինենք մատնահարդարման յուրահատուկ դպրոց, որտեղ աշակերտների 80%-ը գալիս են մեր շրջանավարտների խորհուրդների շնորհիվ, որն ինքնին խոսում է կրթության բարձր որակի մասին:
OPI ուսումնական կենտրոնում գործում են ուսուցման տարբեր ձևեր` մանիկյուրի և պեդիկյուրի, եղունգների մոդելավորման (գել, ակրիլ), դիզայնի, որակավորման բարձրացման (Այլ ֆիրմաների նյութերով աշխատող մասնագետների համար) բազային ծրագրեր: OPI դպրոցում անցկացվող բազային ծրագրերի մատնահարդարման բոլոր դասընթացները անցեն կացվում խմբերով, որը, հեշտից դեպի դժվարը փուլային սովորելու հնարավորություն է տալիս: Դուք չեք ընկնում այն խումբը, որտեղ բոլորը գտնվում են ուսուցման տարբեր փուլերում, ինչն էլ կարող է հանգեցնել նյութի անհիմն և ոչ հստակ ընկալմանը:
Երեվանյան OPI ուսումնական կենտրոնում ստեղծված են ուսումնական ծրագրեր, որոնք օգնում են գերազանց ուսումնասիրել մատնահարդարման դիզայնի մասնագիտությունը: Սարքավորումները, տեխնոլոգիական գործընթացների մանրամասն նկարագրումը, անվճար անսահման փորձը OPI ուսումնական կենտրոնի շրջանավարտներին հնարավորություն են տալիս անմիջապես ուսումից հետո անցնել հաճախորդների սպասարկմանը և կատարել իրենց աշխատանքը վստահ և պրոֆեսիոնալ մակարդակով: Բացի այդ, ամեն շրջանավարտ անվճար սեմինարներ այցելելու հնարավորություն կունենա:
Նման սեմինարների հաճախումը Ձեզ հնարավորություն կտա " Թռնել ժամանակի վրայով ", քանի որ այդ դասընթացներից դուք կիմանաք գաղտնիքներ, որոնք գիտեն միայն բարձրակարգ մասնագետները:
Մեր շրջանավարտների մեծամասնությունը չի բավարարվում այն ամենով ինչին նա հասել է, նրանք անընդմեջ կատարելագործում են իրենց պրոֆեսիոնալ մակարդակը: Նման մասնագետների համար գոյություն ունի մրցույթներին մասնակցելու պատրաստման համակարգ: OPI մասնագետները իրենց ուժերը չափում են OPI-ի կողմից կազմակերպվող ամենամյա մրցույթների և տարբեր առաջնությունների ժամանակ, որոնք անց են կացվում ցուցահանդեսների շրջանակներում:
Ծրագրերի ավարտից հետո տրվում է OPI ամերիկյան ընկերության միջազգաին դիպլոմ:
Ուսուցման ընթացքում OPI ուսումնական կենտրոնը ապահովում է բոլոր անհրաժեշտ միջոցներով, գործիքներով և նյութերով: OPI-ի շրջանավարտներին տրվում է սրահներում աշխատելու տեղեկատվության լայնածավալ բազա:
OPI ուսումնական կենտրոնում ուսուցման ծրագրերն ավարտած բոլոր շրջանավարտներին, ինչպես նաև վերապատրաստման ծրագրերն անցած բոլոր մասնագետներին տրվում է մշտական զեղչ` OPI մասնագիտացված խանութներում համանուն բրենդի ապրանքներ գնելիս:







